Հայերեն   English   Русский  

Թրամփը մեկնաբանել է լրագրող Հաշուկջիի հնարավոր մահը


  
դիտումներ: 189

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջին, ամենայն հավանականությամբ, մահացել է: Գրում է Gazeta.ru-ն:

«Իմ կարծիքով, այդպես է թվում: Անշուշտ, դա այդպես է», - ասել է Թրամփը:

Նա նաև խոստացել է, որ ԱՄՆ վարչակազմը մինչև վերջ կգնա և խոստացել առաջիկայում այս թեմայով «շատ խիստ» հայտարարությամբ հանդես գալ: Նա նաև տեղի ունեցածի մեղավորներին «շատ կոշտ» հետևանքներով է սպառնացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի փեսայի անվտանգության աշխատակիցը թույլ չի տվել թղթակիցին Հաշուկջիի մասին հարց ուղղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: