Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը Սիդնեյի դպրոցում ելույթով է հանդես եկել


  
դիտումներ: 865

Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի շրջագայությունն Ավստրալիա շարունակվում է

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը Սիդնեյում աղջիկների համար գործող Macarthur միջնակարգ դպրոց են այցելել: Գրում է Elle.ru-ն:

Մեգանի համար դա առանձնահատուկ կարևոր այցելություն է եղել, քանի որ դքսուհին աշակերտուհիների առաջ ելույթով է հանդես եկել և պատմել իր հասունացման, ինչպես նաև կնոջ աջակցության կարևորության մասին:

«Կարծում եմ, որ նման երիտասարդ կանանց շրջանում գտնվելը մեծ արտոնություն է, դա այն է, ինչն օգնում է հասկանալ աշխարհը: Դա ձեզ վստահ է դարձնում», - դիմել է Մեգանը դպրոցի աշակերտուհիներին:

«Դուք գործելու և այս աշխարհը փոխելու մտադրություն ունեք՝ մի կորցրեք այն: Դա կցնցի ինձ: Դուք լավ, շատ լավ աշխատանք եք իրականացնում, և ես անչափ ուրախ եմ, որ մենք բոլորս այստեղ ենք գտնվում: Մենք ձեզ լիակատար աջակցությունով կապահովենք», - հայտարարել է Մեգանը:

Արքայազն Հարրին ևս կնոջից հետո ելույթով է հանդես եկել և պնդել տղամարդկանց դերի կարևորության մասին և ընդգծել, որ նրանք կանանց համար հենարան պետք է լինեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: