Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 3503

Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:

Հոկտեմբերի 20-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոնում կներկայացվի Վ. Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» ողբերգությունը: Բեմադրության հեղինակ՝ Արմեն Խանդիկյան: Նկարչական ձևավորումը՝ ՀՀ վաստ. նկարիչ Կարեն Գրիգորյանի: Գլխավոր դերերում՝ Արթուր Ութմազյան, Գրիգոր Գաբրիելյան, Հրաչյա Հարությունյան, Գրիգոր Խաչատրյան, Արմեն Բարսեղյան և այլք:

Հոկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ալեքսեյ Չումակովի համերգը: Ալեքսեյ Չումակովը կներկայացնի Fashion TV New Year Awards 2018-ում տարվա լավագույն ալբոմ ճանաչված «Երկինքը քո աչքերում» («Небо в твоих глазах») ալբոմի երգերը։ Ռոմանտիկ ներկայացում հիշեցնող շոուի ընթացքում դուք կունկնդրեք ջազի, սոուլի, ռիթմ-էնդ-բլյուզի և բոսա-նովայի լավագույն ավանդույթներով գործիքավորված հրաշալի ստեղծագործություններ։

Հոկտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի հոգևոր երաժշտության համերգը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Վահե Բեգոյան։ Ծրագրում՝ Կոմիտաս վարդապետի վերծանած և մշակած շարականներ, հատվածներ կոմիտասյան Սրբազան Պատարագից, ինչպես նաև Վահե Բեգոյանի, Պյոտոր Չեսնոկովի, Ալեկսեյ Լվովի և Ջոն Թավեների ստեղծագործությունները։ Մենակատարներ՝ Արեն Ավետյան, Սարգիս Մինասյան, Արմեն Գրիգորյան։

Հոկտեմբերի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայկ Մելիքյանի համերգը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՖՆ-ը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացնում են: Համերգը նվիրվում է Օլիվիե Մեսիանի ծննդյան 110-ամյակին: Հայկ Մելիքյան, դաշնամուր: Ծրագրում՝ Օլիվիե Մեսիան, Տրիստան Մյուրայ, Պիեռ Բուլեզ, Ջոնաթան Հարվեյ, Տորու Տակեմիցու, Յանիս Քսենակիս:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա քանոնահար Անի Նազարյանի մենահամերգը: Միջոցառմանը կհնչեն ինչպես հայկական ժողովրդական, այնպես էլ՝ Գ. Նարեկացու, Կոմիտասի, Գ. Հախինյանի, Ա. Նազարյանի, Ծ. Հովհաննիսյանի, Ռ. Ամիրխանյանի, Խ. Ավետիսյանի, Ա. Խաչատրյանի և Ա. Հարությունյանի ստեղծագործություններից: Անի Նազարյանը 2011-2015թթ. սովորել է Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժող. գործիքների բաժնի քանոնի դասարանում (դասատու՝ Շ. Սաղաթելյան): 2015 թվականից ուսումը շարունակում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ազգային նվագարանների բաժնի քանոնի դասարանում (դաս.՝ պրոֆ. Ծ. Հովհաննիսյան): Դասախոս՝ Ծ. Հովհաննիսյան: Օգնական՝ Գ. Աբաջյան: Մուտքն ազատ է:


Հոկտեմբերի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ադանի « Ժիզել» բալետը: Ժիզել՝ Մերի Հովհաննիսյան, Կոմս Ալբերտ՝ Սևակ Ավետիսյան , Միրթա՝ Սոնա Վարդանյան, Հանս՝ Գրիգոր Գրիգորյան: Բեմադրող բալետմայստեր՝ Մարկ Մնացականյան : Ներկայացումը վերականգնող բալետմայստեր՝ Վիլեն Գալստյան: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան: Նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան: Բալետային խմբի ղեկավար՝ Արմեն Գրիգորյան: Թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան:

madam

Հոկտեմբերի 25-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգը: Կներկայացվի Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերան՝ երեք գործողությամբ: Դերեր և դերակատարներ` Մադամ Բաթերֆլայ՝ Լիաննա Հարությունյան, սոպրանո (Ֆրանսիա):

Սուձուկի ՝ Օլեսիա Պետրովա, մեձո սոպրանո (Ռուսաստան)

Պինկերտոն ՝Ջանլուկա Տեռանովա, տենոր (Իտալիա)

Շարփլես՝ Մկրտիչ Բաբաջանյան, բարիտոն (Գերմանիա)

Գորո՝ Պերճ Քարազյան, տենոր

Բոնզո ՝Հովհաննես Ներսեսյան, բաս

Յամադորի ՝Հովհաննես Անդրեասյան, տենոր

Կոմիսար ՝ Գագիկ Վարդանյան, բարիտոն

Քեյթ՝ Սիլվա Պետրոսյան, սոպրանո

Մենապարուհի՝ Չիո (թիթեռնիկ) – Մարիա Դիվանյան

«Հովեր» պետական կամերային երգչախումբ

Գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան

Բեմադրող ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան

Դիրիժորի ասիստենտ և կոնցերտմայստեր՝ Վարդուհի Մինասյան

Հագուստի ձևավորող՝ Ժաննա Դադաշյան

Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Հոկտեմբերի 26-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում կներկայացվի Ս. Բարտոխովայի «Անկոչ հյուրը» կատակերգական մելոդրաման: Ռեժիսոր՝ Արման Նավասարդյան: Դերերում՝ Հայկ Պետրոսյան, Անի Նիկոյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: