Հայերեն   English   Русский  

Վենետիկի վերապահումները կարող են պակաս կարևոր լինել, եթե քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս․ Ջանի Բուկիկիո


  
դիտումներ: 844

Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոյի հայտարարությունը, որը news.am-ը թարգմանաբար ներկայացնում է ամբողջությամբ։

«Հիմնվելով Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի միջև քննարկումների վրա՝

Ընդունում և աջակցում է այն խաղաղ ճանապարհը, որով հայ ժողովուրդը իրականացնում է փոփոխությունները,

Ընդունում է Հայաստանում ստեղծված իրավիճակը, որը պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ,

Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը Ընտրական օրենսգրքի վերանայումը իրականացնել միջազգային ստանդարտներին համապատասխան,

Նշում է, որ առաջարկվող փոփոխությունները հետապնդում են լեգիտիմ նպատակներ և հիմնականում դրական տպավորություն են թողնում,

Ողջունում է բոլոր քայլերը, որոնք դյուրացնում են ընտրության իրավունքի իրագործումը, ընդլայնում են լրատվամիջոցների մուտքը, դիտորդների իրավունքները, և, ընդհանուր առմամբ՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև ընտրակեղծիքների դեմ պայքարը,

Ողջունում է ընտրությունների առաջին փուլից հետո ձևավորվելիք կոալիցիաների մասնակիցների թվի սահմանափակման վերացումը Վենետիկյան հանձնաժողովի և ԺՄԻՀԳ-ի սկզբունքային առաջարկության համաձայն,

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻՀԳ -ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես `

  • Ընդհանուր ընտրական շեմի և ընտրական գրավի վերադարձման շեմի իջեցումը, ընտրական գրավի նվազեցումը.
  • Դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման վերջնաժամկետի կրճատումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների վերացումը, օրինակ՝ նրանց թվաքանակի սահմանափակումը.
  • Երաշխիքները՝ զինվորականների կողմից ազատ քվեարկություն ապահովելու համար:
  • Վերահաստատում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի էական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպիսիք են՝ տարածքային ցուցակների վերացումը,

    Նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարևոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: