Հայերեն   English   Русский  

Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել նոյեմբերին. Bloomberg


  
դիտումներ: 308

Bloombergլրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան պատմել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս տարի Փարիզում կամ Բուենոս Այրեսում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում կարող է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ խոսքը Ֆրանսիայում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հնարավոր հանդիպման մասին է:

Բացի այդ, երկու ղեկավարները կարող են հանդիպել Բուենոս Այրեսում կայանալիք G20 գագաթաժողովի ընթացքում, որը մեկնարկելու է նոյեմբերի 30-ին:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուս և ամերիկացի առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքներ ներկայումս չեն ընթանում, քանի որ Միացյալ Նահանգները այս հարցում նախաձեռնություններ չի ձեռնարկում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: