Հայերեն   English   Русский  

Քաբուլում խորհրդարանական ընտրությունների օրը պայթյուններ են որոտացել


  
դիտումներ: 415

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաբուլի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ընտրության օրը քաղաքի տարբեր թաղամասերում երեք պայթյուն է որոտացել: Գրում է Gazeta.ru-ն:

«Ներկայումս մենք երեք պայթյունների մասին տվյալներ ունենք, զոհերի կամ տուժածների մասին հաստատված տեղեկությունը դեռևս բացակայում է», - հայտարարել է պաշտոնյան:

Նրա խոսքերով՝ բոլոր պայթյունները տեղի են ունեցել ընտրատեղամասերի մոտակայքում, սակայն ընդհանուր առմամբ դրանք չեն ազդել ընտրություններին մասնակցելու քաղաքացիների ցանկության վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 17-ին Աֆղանստանում պայթյուն է տեղի ունեցել նախընտրական շտաբում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: