Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում միգրանտների խնդրի քննարումը Բոլթոնի ու Քելլիի միջև վիճաբանության պատճառ է դարձել


  
դիտումներ: 387

NBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ամերիկյան սահմանն անօրինական ճանապարհով հատող միգրանտների թվի աճի մասին զեկույցների պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում լարվածությունն աճում է: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հոկտեմբերի 18-ին այս հարցի շուրջ տարաձայնություններ են ծագել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի միջև: Մի քանի աղբյուրների խոսքերով՝ նրանց վեճն այնքան թեժ է եղել, որ Քելլին զայրացած հեռացել է Սպիտակ տնից:

Ինչպես նշված է, ԱՄՆ ներքին ազգային անվտանգության նախարար Կիրստեն Նիլսենի, որը Քելլիի մերձավոր համախոհն է, միգրանտների կտրուկ աճի պատճառների մասին զեկույցի ժամանակ Բոլթոնը քննադատել է նրան և հայտարարել, որ վերջինիս վերահսկողության տակ գտնվող գերատեսչության աշխատանքը չի հանգեցնում անհրաժեշտ արդյունքների:

Ի պատասխան՝ Քելլին ասել է, որ Բոլթոնը չի գիտակցում միգրացիոն քաղաքականության բարդությունները և զայրացած հեռացել Սպիտակ տնից:

Ըստ առկա տեղեկությունների՝ Թրամփն ասել է, որ տեղյակ չէ այդ վիճաբանության մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միգրանտները ճեղքել են Մեքսիկոյի հետ սահմանի մոտ պատը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: