Հայերեն   English   Русский  

Բեյրութում մեկնարկել է Փաշինյան–Աուն հանդիպումը


  
դիտումներ: 591

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է Լիբանանի նախագահական Բաաբդա պալատ՝ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ:

Այս մասին հայտնում են Լիբանանի ազգային լրատվական գործակալությունից։

Նիկոլ Փաշինյանը Բեյրութում

Նշենք, որ Փաշինյանը երկօրյա այցով այսօր ժամանել է Լիբանան։ Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: