Հայերեն   English   Русский  

Թրամփը չի բացառել Սաուդյան Արաբիայի դեմ լրագրողի անհետացման պատճառով պատժամիջոցների կիրառման հնարավորությունը


  
դիտումներ: 442

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի անհետացման պատճառով Սաուդյան Արաբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նա հավելել է, որ լրագրողի անհետացման գործով որոշում կայացնելու հարցում Կոնգրեսը ևս ներգրավվելու է: Նշվում է, որ Կոնգրեսում ձայների մեծամասնությունը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, որի անդամ է նաև Թրամփը:

«Ես շատ հարցերում կհետևեմ Կոնգրեսի խորհուրդներին: Նրանք ևս շատ լուրջ են վերաբերվում դրան», - ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջին անհետացել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն մուտք գործելուց հետո:

Թուրքական ոստիկանությունը ենթադրում է, որ լրագրողը կարող էր սպանվել, իսկ կասկածյալների թվում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանի հետ կապված մի շարք անձինք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: