Հայերեն   English   Русский  

Սիրիայում կոալիցիայի ռմբակոծությունների հետևանքով 60 խաղաղ բնակիչ է զոհվել


  
դիտումներ: 521

SANA գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով 62 խաղաղ բնակիչ է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով՝ օդային հարվածն իրականացվել է Դեյր Էզ Զոր նահանգի երկու գյուղերի ուղղությամբ:

Հաղորդվել է ռմբակոծությունների հետևանքով տասնյակ զոհերի մասին:

Ավելի վաղ Պենտագոնում մեկնաբանել էին Սիրիայում քաղաքացիական բնակչության դեմ կոալիցիայի ռմբակոծությունների մասին տեղեկությունները: Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ ԱՄՆ-ում միջադեպի մասին տեղեկություններ ստացել են և հետաքննություն է ընթանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: