Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում ընտրությունների օրը պայթյունի հետևանքով 15 զոհ և 110 վիրավոր կա


  
դիտումներ: 572

Աֆղանական Pajhwok գործակալության փոխանցմամբ՝ Քաբուլի տարբեր թաղամասերում խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, ավելի քան 110-ը՝ վիրավորվել: Գրում է Gazeta.ru-ն:

«Աֆղանստանում ընտրությունների հետ կապված հարձակումների հետևանքով 15 մարդ զոհվել է, ավելի քան 110-ը՝ վիրավորվել», - նշվել է գործակալության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աֆղանստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների օրը Քաբուլի տարբեր ընտրատեղամասերի հարևանությամբ պայթյուններ են գրանցվել:

Ավելի ուշ երկրի ներքին գործերի նախարարությունից պայթյունների մասին տեղեկություններ էին հայտնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: