Հայերեն   English   Русский  

Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան.Տարոն Մարգարյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 1846

Սիրելի՛ երևանցիներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։

Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել.
Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։

Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։
Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։

Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան։






Մեկնաբանություններ - 1

Անդո:     21.10.2018 Երեվան ջա՜ն - իհարկե շատ ջան ու ջան ... պապաի երկուսը տասներկու սարքեցինք ... քո հաշվին (մլոն դլ ներով ասած)
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: