Հայերեն   English   Русский  

ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. 4 խոշոր համայնքներում քաղաքապետ են ընտրում


  
դիտումներ: 512

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում,

որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Մասնավորապես քաղաքապետեր կընտրեն Հանրապետության 3 մարզկենտրոններում՝ Հրազդան, Արմավիր եւ Կապան, ինչպես նաեւ հոգեւոր կենտրոն Էջմիածնում։

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Մերժվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում` ընտրական գրավը չվճարելու հիմքով:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվելու է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, եւ մեկ համայնքում՝ Վաղարշապատում, քվեարկվելու է 12 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4 թեկնածու:

Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, եւ ավագանու անդամի 55 թեկնածուներից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: