Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ի հաջորդ մշտական ներկայացուցիչը կին կլինի. Թրամփ


  
դիտումներ: 592

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի շահերի հաջորդ մշտական ներկայացուցիչը հավանաբար կին կլինի: Այդ մասին հոկտեմբերի 20-ին, ըստ Reuters գործակալության տեղեկության, հայտնել է Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը:

Նա ասել է, որ մոտ ժամանակներս թեկնածուներից մեկին կընտրեն մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այժմ նախագահը զրույցներ է անցկացնում հինգ թեկնածուի հետ, այդ թվում՝ երեք կնոջ:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հրաժարական է տվել: Այդ պաշտոնը Հեյլին զբաղեցրել է գրեթե 2 տարի՝ 2017 թ. հունվարի 27-ից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: