Հայերեն   English   Русский  

​Երևանի հին ու նոր գլխավոր ճարտարապետը


  
դիտումներ: 391

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է Արթուր Մեսչյանը:

Հարցին, թե իրեն առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասել է. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»:

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր էր ստացել զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է, ինչպես նաև 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանինը։

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոսի 8-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Բարսեղյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: