Հայերեն   English   Русский  

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս


  
դիտումներ: 805

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը,

ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի ևՏավուշի մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեցին են տեղականինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրություններըհերթական էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում կայանացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայնավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանուանդամի ընտրություններ:

Հոկտեմբերի 11-ին ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի ևավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքիղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել էր ինքնաբացարկիդիմում: Մերժվել էր համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում` ընտրական գրավըչվճարելու հիմքով:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ըառաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել «ԲարգավաճՀայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, և մեկ համայնքում՝Վաղարշապատում, քվեարկվել է 12 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 4 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցած բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9- իգական սեռի ներկայացուցիչներ են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: