Հայերեն   English   Русский  

Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը. Թրամփի խորհրդականը Ծիծեռնակաբերդ է այցելել


  
դիտումներ: 9256

Հայաստան ժամանած կիբեր անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու-Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին երկուշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել, որտեղ հարգանքի տուրք է մատուցել 20-րդ դարի սկզբի մեծ ողբերգության զոհերի հիշատակին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը: Դա պատմական փաստ է: Սակայն ես այստեղ մասնավոր այցով եմ գտնվում, իսկ ճանաչման հարցով վարչակազմը պետք է զբաղվի», - հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդականը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Երևանում հուշահամալիր այցելության ժամանակ Ռուդոլֆ Ջուլիանիին ուղեկցել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների խորհրդականները Երևան կժամանեն՝ 2018 թ. հոկտեմբերի 22-ին մեկնարկող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովին մասնակցելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: