Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանը կարող էր օգտվել առիթից և տապալել նիստը, բայց...


  
դիտումներ: 368

Ընտրական օրենսգրքի քննարկումներից հետո եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության անունից նիստը նախագահողին առաջարկեց հետաձգել նախագծի քվեարկությունը, մինչև պատգամավորները կժամանեն նիստերի դահլիճ:

Նշենք, որ նախագծի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն, մինչդեռ նիստին ներկա էր ընդամենը 57 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Երբ վարում ենք նիստը կամ կառավարում ենք ժողովը, մենք պետք է լինենք ավելի բարձր, քան մեր անձնական կամ կուսակցական շահն է: Որպես պատգամավոր, որը հանդիսանում է ՀՀԿ խմբակցության անդամ, ես կարող էի դեմ քվեարկել և օգտագործել այս առիթը օրենքի ընդունումը տապալելու համար: Բայց ես ընդունում եմ կառավարության առաջարկը՝ 17:30 դնելով քվեարկությունը, որպեսզի հնարավորություն տանք բոլոր ցանկացողներին գալ և քվեարկել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: