Հայերեն   English   Русский  

1.000.000 դրամ կաշառք ստանալու կասկածով՝ ՊԵԿ 3 պաշտոնյա բերման է ենթարկվել


  
դիտումներ: 217

1.000.000 դրամ կաշառքը ստանալու պահին մերկացվել ու բռնվել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը:

1.000.000 դրամ կաշառքը ստանալու պահին մերկացվել ու բռնվել է ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը: Նրա հետ բերման են ենթարկվել նաեւ նույն բաժնի պետ Սուրեն Էլոյանը եւ տեսուչ Վաղարշակ Լալայանը՝ կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածով։

Պաշտոնյաները բերման են ենթարկվել ՍՊ ընկերության տնօրենի տված հաղորդման հիմքով, որի համաձայն՝ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու և որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ:

Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Այն հանձնվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: