Հայերեն   English   Русский  

Հիմքեր են դրվում Հայաստանի 20-30 տարվա հետագա զարգացման համար. Մելքումյան


  
դիտումներ: 219

Պետք է նոր ընտրական օրենսգիրքն ընդունել:

Այս մասին այսօր նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

«Քաղաքական ցանկացած ուժ ի զորու է իր քաղաքական գործունեությունը ծավալել, այդ թվում՝ բոյկոտել, բայց երկրում այնպիսի իրավիճակ է, որ այսօր հիմքեր են դրվում Հայաստանի 20-30 տարվա հետագա զարգացման համար: Կստացվի, կունենանք լավ ապագա: Ներկուսակցական հարցերը անպայման պետք է ստորադասել պետական շահերին: Կոչ եմ անում քաղաքական խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը անպայման գնալ , որ մենք նոր Ընտրական օրենսգիրք ունենանք»,-ասաց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ սա միայն ընտրություն անցկացնելու խաղի կանոն չէ, սա ապագա իշխանության որակի բարելավման լրջագույն խնդիր է:

Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորների մեծ մասը ելույթներ չի ունենում ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն ԱԺ-ում չհավաքեց բավարար ձայներ: րենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ու ստացավ ընդամենը 56 կող ձայն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: