Հայերեն   English   Русский  

Էրդողանը՝ լրագրող Հաշուկջիի սպանության մասին


  
դիտումներ: 242

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուկջիի սպանությունը պլանավորված գործողությունների արդյունք է: Գրում է Gazeta.ru-ն:

«Հաշուկջին ոչ միայն Սաուդյան Արաբիայի քաղաքացի էր, այլ նաև աշխարհահռչակ լրագրող: Մենք միջազգայնորեն պատասխանատու ենք հետաքննության համար: Թուրքիան կհետաքննի այդ գործը միջազգային հանրության անունից», - հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքերով՝ Հաշուկջին սպանվել է չափազանց դաժան ձևով:

«Մենք հուսով ենք, որ Սաուդյան Արաբիայի և մյուս երկրների ղեկավարները այս գործին նույնքան ուշադրություն կդարձնեն, ինչպես մենք ենք անում: Մենք չենք կարող անտեսել այս սպանությունը: Ակնկալում ենք, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն... Այն, ինչ տեղի է ունեցել, պլանավորված գործողությունների արդյունք է: Բոլոր 15 անձինք, որոնց մասին ես նշել եմ, ինչ-որ կերպ կապված են սպանության հետ», - հավելել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ թուրքական «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտարարել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության այգու ջրհորում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուկջիի մարմնի մասերի հայտնաբերման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: