Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը չճանաչող Վահե Գրիգորյանն անձնական հանդիպումներ է ունեցել նրա հետ. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 1705

Փաստաբան Վահե Գրիգորյանը, ով այսօր ԱԺ-ի կողմից չընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ , լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ մնում է իր այն կարծիքին, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է:

Այս հայտարարությունը տարօրինակ էր այնքանով, որ Սահմանադրական դատարանի անդամի համար Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր հենց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Analitik.am-ը կապ հաստատեց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի հետ՝ պարզաբանում ստանալու համար, ով ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացիների կարծիքը: Նա նաև նշեց, որ Վահե Գրիգորյանը լեգիտիմ է համարել Արմեն Սարգսյանին հենց այնքանով, որ դիմել է հանձնաժողով և թղթեր ներկայացրել. «Ամեն մարդ թող իր գնահատականը տա, լեգիտիմության խնդիրը կապ չունի, զուտ հարգանքի իմաստով էլ, դու ինչո՞ւ ես դիմել այդ հանձնաժողովին, որ քո թեկնածությունը նայեն և ինչո՞ւ ես թղթեր տրամադրել կամ գնացել հարցազրույցի, ուրեմն համարել ես, որ լեգիտիմ է»:

Պողոսյանի խոսքերով, եթե հանրությունն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանին, ապա որևէ այլ անձի կարծիք ամենաքիչն է հետաքրքրում իրեն. «Վահե Գրիգորյանն իր անձնական դաշտում ինչ ցանկանում է, թող իր պատկերացումների մեջ ունենա, կամ դրա մեջ դնի հիմք, որ հասկանալի լինի: Ժամանակին ինքն էլ է նույն ձև ընդունել, ի վերջո եղել է գործընթաց, թղթեր է հանձնել, դրանից հետո հանդիպել և զրուցել է, որովհետև նախագահն ասել է, որ Գրիգորյանի հետ ունեցել է անձնական հանդիպումներ: Հիմա, դա իրեն կաշկանդել է, թե ոչ, չեմ կարող ասել, բայց ինձ համար լեգիտիմության ինստիտուտը գալիս է նրանից, երբ ամբողջ ՀՀ-ը ընդունում է դա»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդականը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: