Հայերեն   English   Русский  

Մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի՞ ընտրեք. Արմեն Ռուստամյան


  
դիտումներ: 455

«Շատ գովելի է, որ բոլորը կամաց կամաց հասկանում են` գործընթացները պետք է Սահամանդրության տառին և ոգուն համապատասխան լինեն,

որ ԱԺ լուծարումը համարվի իրավունքի ուժով կատարված»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով «Ելք»-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու առաջադրելու:


«Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում, բայց իրականության մեջ նպատակը հենց այն էր, որ որևէ սև բիծ կամ ինչ-որ թաքուն թակարդ, ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանն՝ իրավուքնի ուժով: Այն, ինչ մենք ասում էինք, դա ուղղակի զերծ է պահում, որ լուծարումը տեղի չունենա ուժի իրավունքով: Հիմա նոր կամամց-կամաց հասկանում են, որ Սահամանադրության տառն ու ոգին պետք է հարգել և ստիպված գնում են այս քայլին։

Մենք կորոշենք ինչ պետք է անենք այս պարագայում: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա։ Ամեն դեպքում, կքննարկենք և վաղը մեր դիրքորոշումը կհայտնենք։ Կորոշենք ինչ ենք անելու և վաղը կասենք մեր դիրքորոշումը
»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք չեն ուզում որևէ պրոցես խափանվի:

Լրագրողները Արմեն Ռուսատմյանից հետաքրքրվեցին՝ ֆորսամժորային իրավիճակները բացառո՞ւմ է, ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց՝ ֆորսամժոր արդեն սկսվել է արտահերթ ընտրությունների ժամկետ դեկտեմբերը սահմանելը:

«Մեր համոզմաբ` հենց դրանից է սկսել այս ամբողջ արհեստական գործընթացների տրամաբանությունը: Մենք որ ասում էինք` պետք է լինի ճանապարհային քարտեզ, որ հրաժարական տալու գործընթացը համաձայնեցնենք, այսպիսի բաների համար էինք ասում. որ պարզ դառնար՝ կա քաղաքական համաձայնություն։ Բայց չգիտես ինչու մարդիկ որոշեցին վերջնագրային և պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տանել։ Երևի համարում են, որ այս նախընտրական փուլում այսպես է պետք, բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել, կոտրել, ընտրությունների շեմին ավելի լավ դաշտ ունենալու համար»,- շեշտեց Ռուստամյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունը դա բացատրում է նրանով, որ պրոցեսը արագացրեց գիշերային հայտնի քվեարկությունը, Ռուստամյանը պատասխանեց.

«Հիմա իրենք հասկացել են, որ ինչոր մենք անում էինք, այդ տրամաբնությունից ելնելով էիք անում, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի, եթե այդպես է թող չառաջարդեն վարչապետի թեկնածու, ինչո՞ւ են առաջադրում: Ուրեմն խնդիր կարող է, չէ՞ առաջանալ, մենք էլ դա էինք դա ասում: Թողնենք, որ բնական պրոցես լինի, ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրեն, որ Աժ-ն չհավաքվի, նույն տրամաբանույթունը չի՞: Հիմա որ ընդհանուր մոտեցումը նայես, չես հասկանում` մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն ասեն` մի՞ ընտրեք: Այսինքն՝ աբսուրդի մեջ ենք հայտնվել, չէ՞»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: