Հայերեն   English   Русский  

ՀՀԿ-ն չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ. Վահրամ Բաղդասարյան


  
դիտումներ: 374

ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խախտելու պայմանավորվածությունն ու Նիկոլ Փաշինյանին չի ընտրելու վարչապետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք պայմանավորվածություն չենք խախտում, պայմանավորվել էինք, որ անակնկալներ չեն լինի» ,-ասաց Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում: Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն էր: Եթեվարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չիընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանականընտրություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: