Հայտնի կանայք բացահայտում են իրենց գեղեցկության գաղտնիքները. Լուսանկարներ
Օդրի Հեփբերն
«Որպեսզի շուրթերը գեղեցիկ լինեն, միայն բարի խոսքեր հնչեցրեք: Որպեսզի աչքերը գեղեցիկ լինեն, մարդկանց մեջ միայն լավը փնտրեք: Մարմինը բարեկազմ պահելու համար կիսվեք ձեր սննդով քաղցածների հետ: Որպեսզի մազերը գեղեցիկ լինեն, թող ամեն օր դրանց երեխա դիպչի»:
«Կնոջ գեղեցկությունը հագուստների մեջ չէ, որը նա կրում է, ոչ էլ նրա կազմվածքի կամ սանրվածքի: Կնոջ գեղեցկությունը պետք է տեսանելի լինի նրա աչքերում՝ դա նրա սրտի դուռն է, որտեղ սերն է բնակվում»:
Մոնիկա Բելուչի
«Ինքս ինձ հետ լավ և հարմարավետ եմ զգում, սակայն ոչ այն պատճառով, որ գեղեցիկ եմ: Ես շատ գեղեցիկ մարդկանց եմ ճանաչում, որոնց կյանքը սարսափելի է: Եվ նրանք շատ վատ են զգում իրենք իրենց հետ: Ներքին հարմարավետությունը զգալն այն չէ, թե արտաքնապես ինչ տեսք ունես, այլ այն, թե ինչպես ես ներքուստ ինքդ քեզ զգում: Ես երջանիկ մարդ եմ, քանի որ շատ մեծ սեր եմ զգացել իմ հանդեպ, ես շատ մեծ ընտանիք ունեմ»:
Անջելինա Ջոլի
«Ինձ միշտ թվացել է, որ հսկայական բերանով և մազերի ուղիղ հերաբաժանով հիմար տիկնիկի տեսք ունեմ: Ժամանակի ընթացքում մեծանում ես և գիտակցում, որ պետք է ընդունես քո մեջ ամեն ինչ: Իսկ հետո համբուրում ես սիրելիիդ և հասկանում, թե ինչի համար են այդ շուրթերը: Երբ ինչ-որ մեկը քեզ սիրում է, և երբ ինքդ երջանկացնում ես որևէ մեկին, հանկարծ սկսում ես քեզ աշխարհի ամենագեղեցիկ մարդը զգալ»:
Սոֆի Լորեն
«Եթե ձեր մարմինը հեռու է կատարյալից, մաշկը ոչ այնքան թափանցիկ, որքան կցանկանայիք և եթե ցածրահասակ եք, դա ողբերգություն չէ: Գեղեցկություն այլ մեխանիզմներ ունի, այն այլ աղբյուրներից է բխում: Գեղեցկությունը ֆիզիկական վիճակը չէ, դա մեր աչքերում արտացոլված ներքին զգացողությունն է»:
Շերոն Սթոուն
«Իսկական գեղեցիկ կինը միշտ բարի է մյուս կանանց և առհասարակ մարդկանց նկատմամբ: Նրա համար ընդունելի չեն մրցակցությունը, ինտրիգները և ստորությունը: Եթե խելացի ես, ապա նաև գեղեցիկ կլինես: Տգեղ կանայք չկան: Ինչ-որ մեկը գեղեցիկ է վարդի նման, մեկ ուրիշը՝ կակտուսի»:
Էմմա Ուոթսոն
«Գեղեցկությունը երկար մազերը, բարակ ոտքերը, արևահարված մաշկը և գերազանց ատամները չեն: Գեղեցկությունն այն անձի դեմքն է, ով հենց նոր լաց էր լինում, սակայն հանկարծակի սկսեց ժպտալ: Գեղեցկությունը ձեր ծնկի սպին է, որը մնացել է փոքր ժամանակ ընկնելուց հետո: Գեղեցկությունն աչքերի տակի շրջանակներն են, երբ սիրահարված ես և չես կարող քնել: Գեղեցկությունն այն է, ինչ մենք զգում ենք մեր ներսում, և այն, թե ինչպես է դա ներքուստ փոխում մեզ: Գեղեցկությունն այն բոլոր ճաքերերն ու համբույրներն են, որոնք պահում է հիշողությունը»:
Մայա Պլիսեցկայա
«Կնճիռներից չեք խուսափի: Սակայն երիտասարդացած տարեց տղամարդը կամ կինը ծիծաղելի են: Գիտեք, կա հին այգի և նոր այգի: Սակայն խնամված են դրանք, թե ոչ, լիովին այլ բան է: Նույնն էլ մարդու դեմքի դեպքում է, որը միշտ տեսանելի է, այն լավ խնամված է կամ անտեսված: Եթե ոչինչ չանեք և պարզապես բազմոցին պառկեք, ապա այն ոչ մի ձև էլ չի լինի»:
Օդրի Տատու
«Նրբանկատությունն ու աննկատելիությունը այն բաներն են, որոնք հատկապես գնահատում եմ մարդկանց մեջ: Ես իսկապես շատ եմ ուզում եմ, որպեսզի դրանք իմ մեջ լինեն: Պետք է այնպես դիմահարդարվեք, որպեսզի ոչ ոք չնկատի այն, և բոլորը կարծեն, որ դա ձեր բնական գեղեցկությունն է: Պետք է սովորել հասկանալ, որ նույնիսկ աննշան թերությունները կարող են լինել ձեր անհերքելի արժանիքների սկիզբը: Բովանդակությունը շատ ավելի կարևոր է, քան արտաքին տեսքը»:
Մեգան Ֆոքս
«Սեքսուալությունն ուժ է: Բայց միայն այն ժամանակ, երբ այն դրոշակի նման չեք տարուբերում: Մարդիկ իրենք պետք է նայեն և որոշեն՝ արդյոք սեքսուալ եք, թե ոչ»:
Քեյթ Բլանշեթ
«Գլխավորը լավ և բավարար քնելն է: Դուք չեք կարող ետ տալ ժամանակը, բայց կարող եք ճիշտ ժամանակին պառկել քնելու: Գեղեցկությունը ներսից է բխում, ուստի առողջությունը պետք է առաջնահերթ լինի»: