Հայերեն   English   Русский  

«Ցեղասպանության մասին պնդումը ստոր պնդում է». Թուրքիայի խորհրդարանի նախագահ. ermenihaber.am


  
դիտումներ: 2480

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Կարսում, Կովկաս համալսարանի 2018-2019 ուստարվա բացման միջոցառմանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում Հայաստանի վերաբերյալ հայտարարություններ է արել, գրում է ermenihaber.am

Յըլդըրըմն իր ելույթում անդրադառնալով Հայոց ցեղապանության հարցին, կրկնել է թուրքական պաշտոնական թեզերը՝ հայտարարելով.

«Ցեղասպանության մասին պնդումը ստոր պնդում է: Առանց այդ էլ ցեղասպանթյուն, էթնիկ զտում և նմանատիպ բարբարոսություն արտահայտող այլ տերմիններ մեզ բնորոշ չեն: Նրանց նպատակը իրենց ամոթալի բծերը թուրք ազգին վերագրելն է: Նրանց այս պնդումներին մեր պատասխանը հստակ է: Պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է, դա կարևոր հարց է: Պատմության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները պետք է պատմաբանները քննարկեն ու գնահատեն: Ասել ենք, որ, եթե ցանկանում են, բոլորի առջև կբացենք մեր արխիվները, ցանկացողը թող գա նայի: Եթե ցանկանում են, թող պատվիրակություն կազմեն մեր պատմաբանների, մասնագետների հետ համատեղ աշխատեն»:

Յըլդըրըմը հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է ԼՂ հակամարտության հետ նշելով, որ եթե Հայաստանը մտադիր է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ապա պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղից:

«Հայաստանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է՝ «Ես ցանկանում եմ Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, մեր հարաբաերությունները զարգացնել»: Եթե իսկապես նման մտադրություն ունի, ուրեմն նախ և առաջ պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղում իր բռնազավթած հողերից: Պետք է հնարավորություն ընձեռի օկուպացիայի զոհ դարձած մոտ 1 միլիոն ադրբեջանցու վերադառնալ իրենց հողերը: Հայաստանը Թուրքիայի վերաբերյալ իր պնդումներից պետք է հրաժարվի: Պետք է առանց որևէ պայմանի ընդունի իրողությունները»,-ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: