Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը մոռացել է զգեստի գնապիտակը հեռացնել. Լուսանկարներ


  
դիտումներ: 990

37-ամյա Մեգան Մարքլի նրբագեղ կերպարները հիացնում են ամբողջ աշխարհում նորաձևությանը հետևող կանանց և պատահական չէ, որ նրա կրած բոլոր հագուստները ժամեր անց վաճառքի ռեկորդներ են սահմանում, քանի որ նրա երկրպագուներն ուղղակիորեն երազում են իրենց զգեստապահարնները նույն հագուստով համալրելու մասին: Գրում է Spletnik.ru-ն:

Իսկ այժմ արդեն հանգիստ շունչ քաշել կարող են այն կանայք, որոնց դքսուհու կերպարները ոչ թե հիացնում են, այլ բարդույթներ առաջացնում, քանի որ ոչ ոք կատարյալ չէ և նույնիսկ բրիտանական արքայական ընտանիքի անդամը կարող է սխալ թույլ տալ:

Շատերը, հավանաբար, կյանքում առնվազն մեկ անգամ մոռացել են իրենց նոր զգեստի գնապիտակը հեռացնել: Իսկ այսօր արդեն պաշտոնական շրջագայության ժամանակ նման իրավիճակում Սասեքսի դքսուհին է հայտնվել:

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին Տոնգոյի Թագավորություն են ուղևորվել, որտեղ օդանավակայանում նրանց ոչ միայն տեղի բնակիչներն, այլ նաև տասնյակ լուսանկարիչներ էին սպասում, որոնց հաջողվել է լուսնկարել են այդ չնախատեսված «աքսեսուարը»:

Որոշ լուսանկարիչների հաջողվել է անգամ ֆիքսել գնապիտակի վրա գրված զգեստի արժեքը, որը 600 դոլար է կազմել: Պետք է նշել, որ Մեգանի օգնականները բավական արագ նկատել են գնապիտակը և փորձել դքսուհու կարմիր գույնի զգեստից աննկատ հեռացնել:

Оплошала: безупречная Меган Маркл появилась на публике в платье с ценником

Меган Маркл и принц Гарри

Меган Маркл

Меган Маркл и принц Гарри

Меган Маркл и принц Гарри





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: