Հայերեն   English   Русский  

Հայաստանի ծանրորդների հաղթարշավը շարունակվում է


  
դիտումներ: 328

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում, Լեհաստանի Զամոսկ քաղաքում, էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը /85 կգ/ պոկեց 176 կգ, հրեց 193 կգ և երկամարտի 369 կգ արդյունքով, մինչև 23 տարեկանների մրցաշարում գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի կոչումը։

Նա ոսկե մեդալների արժանացավ նաև պոկում և հրում վարժություններում։ Ի դեպ, պոկումում նրա ցույց տված արդյունքը Եվրոպայի մինչև 23 տարեկան ծանրորդների նոր ռեկորդ է:

Անդրանիկի հաջողությունը կրկնեց նրա թիմակից, գյումրեցի Հակոբ Մկրտչյանը /94կգ/: Նա երկամարտի 368 կգ /160կգ +208կգ / արդյունքով հաղթող ճանաչվեց և նույնպես կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:

Նույն ` 94 կգ քաշային կարգում, բայց մինչև 20 տարեկանների մրցավեճում, արծաթե մեդալակիր դարձավ գյումրեցի Սամվել Բաբակյանը` 361 /165կգ + 196կգ/: Սա մեր 20 տարեկանների հաշվին գրանցված երրորդ արծաթե մեդալն է:

94 կգ–ում էր հայտավորված նաև սամաղարցի Կարեն Ավագյանը: Նա երկամարտի 358 կգ արդյունքով /165կգ + 193 կգ / գրավեց չորրորդ տեղը: Նշենք, որ Կարենը պոկումում արժանացավ բրոնզե մեդալի:

Հոկտեմբերի 26-ին մեր մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից: 20 տարեկանների աղջիկների պայքարին կմասնակցեն Դիանա Աղաբեկյանը /90 կգ/ և Արփինե Դալալյանը /+90կգ /: Տղաներից մրցահարթակ կելնեն Արսեն Մարտիրոսյանը /105 կգ/ և Վարազդատ Լալայանը /+105կգ /:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: