Հայերեն   English   Русский  

Սեդրակյանների ընտանիքը 100 մլն դրամ է վերադարձրել պետբյուջե․ «Ժողովուրդ»


  
դիտումներ: 1765

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին պաշտոնատար անձինք իրենց անվան հետ կապվող ընկերությունների կողմից բացահայտված չարաշահումների գործով խոշոր չափերի գումար են փոխանցել ՀՀ պետբյուջե:

Մասնավորապես, այս տարվա օգոստոս ամսին բացահայտվեց ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված չարաշահումների մասին, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Գործով անցնում էին մի շարք ընկերություններ, որոնք կապվում են նախկին պաշտոնատար անձանց հետ:

Մասնավորապես, չարաշահումներ էին հայտնաբերվել «Դավիթ եւ Էլինա» ՍՊ ընկերությունում, որ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն` Էդգար Սեդրակյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սեդրակյանների ընտանիքը 100 միլիոն դրամ է վերադարձրել պետբյուջե»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: