Հայերեն   English   Русский  

Հայաստանցի մարզիկները պատրաստվում են ծանրամարտի աշխարհի առաջնություն


  
դիտումներ: 578

Ծանրորդների համար մրցաշրջանը դեռ չի ավարտվել: Առջևում տարվա գլխավոր ստուգատեսն է. Աշխաբադում նոյեմբերի 3-ին կմեկնարկի աշխարհի 2018թ. առաջնությունը,որը եզրագիծը կհատի նոյեմբերի 10-ին: Կարևոր այդ մրցումներում մասնակիցներն առաջին անգամ հանդես կգան միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերով:

Օլիմպիական խաղերում ,տղամարդկանց և կանանց մրցաշարերում հանդես կգան հավասար քանակի` յոթական քաշային կարգերի 98-ական մարզիկ-մարզուհիներ:

Աշխաբադյան ստուգատեսը վարկանիշային է: Դրանից բացի, մինչև Տոկիոյում մեկնարկելիք օլիմպիական խաղերը, տեղի կունենան վարկանիշային ևս հինգ մրցաշարեր. Եվրոպայի` երկու, աշխարհի և Հայաստանի 2019թ. առաջնություններ և միջազգային մեկ բարձրագույն կարգի մրցաշար: Փաստորեն ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչ Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկնարկը, 18 ամսում կանցկացնի վեց վարկանիշային մրցաշար /ներառյալ աշխաբադյան մրցումները/: Այնպես է ստացվում, որ վարկանիշային ստուգատեսները միմյանց կհաջորդեն յուրաքանչյուր եռամսյակը` մեկ անգամ: Միավորների քանակը հաշվվում է «Սինգլեր–Ռոբին» անվանումը կրող աղյուսակով: Դրանում մրցումներն ունեն երեք դասակարգում. ոսկե /աշխարհի առաջնություն/, արծաթե /աշխարհամասի, մեր պարագայում ` Եվրոպայի առաջնություն/ և բրոնզե /Հայաստանի առաջնություն և միջազգային բարձրակարգ մրցաշարեր/:

Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով. տղամարդիկ` Անդրանիկ Կարապետյան /81կգ/, Հակոբ Մկրտչյան /89 կգ/, Սիմոն Մարտիրոսյան /109 կգ/, Գոռ Մինասյան /+109 կգ/, կանայք` Իզաբելա Յայլյան /64 կգ/, Տաթև Հակոբյան /90 կգ/, Լիանա Գյուրջյան /75 կգ/, Արփինե Դալալյան /+ 90 կգ/:

Հայաստանից առաջինը մրցահարթակ կելնի /նոյեմբերի 5-ին/ Անդրանիկ Կարապետյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: