Հայերեն   English   Русский  

Կամո Արեյանին առաջարկել եմ լինել իմ խորհրդականը. Հայկ Մարության


  
դիտումներ: 641

«Կամո Արեյանի հետ զրույց կունենաք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»

Այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Հարցին՝ եթե նա նախկին իշխանության ներկայացուցիչծ չլիներ, ապա կթողնե՞ր նրան նույն պաշտոնում, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքական թիմը փոխվել է, և ինքը պետք է ունենա մարդիկ, որոնք իրենց գիծն են առաջ տանելու։

Քաղաքապետ նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հաստիքացուցակը կփոխվի, հաստիքների համար նախատեսված գումարները կմնան քաղաքապետարանի բյուջեում. «Հաստիքացուցակն ընդունվեց, և ես կկարողանամ պաշտոնապես իմ օգնականների ու խորհրդականներին ընդունել աշխատանքի, այս պահին ես ունեմ մեկ խորհրդական, ով աշխատում էր հասարակական հիմունքներով, նա այժմ կարող է ընդունվել աշխատանքի»,-ասաց Մարությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: