Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին


  
դիտումներ: 785

Անկախ-ը ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանից հետաքրքրվել է դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

-Պարոն Մանուկյան, մամուլում առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ձեր մասնակցության հետ կապված տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ընդհանրապես, պատրաստվո՞ւմ եք մասնակցել այս ընտրություններին և ի՞նչ ձևաչափով:

-Մեր կուսակցությունում այժմ բուռն քննարկումներ են ընթանում` մասնակցել այս ընտրություններին, թե ոչ: Քաղաքական ուժերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն` կարծես թե ընտրությունները պետք է տեղի ունենային գարնանը, և մեր կուսակցությունը որոշում էր կայացրել անպայման մասնակցել: Մենք արդեն քննարկել էինք մեր անելիքների նախնական օրակագը և այլն: Բայց այս շուտափույթ ընտրություններին ինչպես մենք, այնպես էլ շատ քաղաքական ուժեր, կարծում եմ, այնքան էլ պատրաստ չեն, և մեր կուսակցությունում այժմ մեծ բանավեճեր են` կողմ և դեմ: Միայն մի բան կասեմ. եթե մեր կուսակցությունը որոշի, որ այնուամենայնիվ մասնակցում ենք դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, ապա ես ԱԺՄ նախագահն եմ և բնականաբար իմ կուսակցության հետ կլինեմ: Իսկ եթե կուսակցությունը որոշի ընտրություններին չգնալ, ապա ես ոչ մի ուրիշ ցուցակում չեմ լինի:






Մեկնաբանություններ - 1

Սահակ     31.10.2018 Կուսակցությունները միաբերան գոռում են թե, հա՜յ-հավար, «հիմա պատրաստ չենք:» Հեր օրհնածներ, եթե իրոք գործող կուսակցություն եք, ապա պետք է միշտ էլ պատրաստ լինեիք: Այստեղից երեւում է, որ Հայաստանում «կուսակցություն» ասելով պետք է հասկանալ ոչ թե «գաղափարակիցների միություն», այլ՝ ընկերախումբ, կամ ընտրախումբ, այսինքն՝ «թայֆա» - հայերեն ասած:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: