Հայերեն   English   Русский  

Կարեն Մարգարյան. «Մարզիկը պետք է հաղթի ինքն իրեն, որպեսզի հաղթի բոլորին»


  
դիտումներ: 798

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած պատանեկան օլիմպիական խաղերում հայ մարզիկներին հաջողվեց նվաճել մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ:

Հայաստանի պատվիրակության ոսկե մեդալը նվաճեց և չեմպիոնի կոչմանն արժանացավ 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը: Հայ մարզիկը իրեն լավագույն կողմերով դրսևորեց և երկամարտի 309 կգ արդյունքով (141 կգ + 168 կգ) դարձավ պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն:

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը պատմում է հաղթանակի տանող ճանապարհի, առաջիկա ծրագրերի և նորանոր հաջողություններ գրանցելու ցանկության մասին:

- Օլիմպիական խաղերց առաջ հագեցած նախապատրաստական շրջան եմ անցել` մի քանի ուսումնամարզական հավաքների մասնակցելով: Բավական լավ մարզավիճակում մեկնեցի մրցավայր: Պատասխանատվությունը մեծ էր, քանի ործանրամարտի մրցումներում տղաների պայքարում միայն ես էի ներկայացնում մեր երկիրը: Կարողացա իմ առջև դրված առաջադրանքները կատարել, պատվով ներկայանալ և չեմպիոնի տիտղոսին արժանանալ:

-Հաղթանակից հետո հայրենիքում Ձեզ մեծ շուքով դիմավորեցին: Ի՞նչ եք զգում, երբներկայացնում եք երկիրը կարևորագույն ստուգատեսերում: Լարվածություն լինու՞մ է:

- Հպարտ եմ, որ հայ եմ և ուրախ եմ, որ կարողանում եմ ծածանել հայոց եռագույնը միջազգային մրցաշարերում: Շատ երկրներ, չիմանալով Հայաստանի մասին, հայ մարզիկների հաղթանակների շնորհիվ ճանաչում են մեր երկիրն ու հետաքրքրվում մեզնով:

Երբ լավ պատրաստված եմ լինում, ինձ ոչինչ չի խանգարում հաջող հանդես գալու համար: Մրցման ժամանակ կարողանում եմ տրամադրվել ու բարձրացնել պատվիրած կիլոգրամները:

-Ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ծանրամարտով: Մարզաձևի ընտրությունն ինչով էր պայմանավորված:

-Ծանրմարտով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից: Հայրս զբաղվել է այս մարզաձևով, ես ոգևորվել եմ և ցանկացել գնալ նրա ճանապարհով: Պատանեկան օլիմպիական խաղերում իմ հաղթանակը նվիրում եմ հորս. նա մեծ ներդրում ունի իմ հաջողություններում:

-Չնայած երիտասարդ տարիքին` մարզաձևում լուրջ ձեռքբերումներ ունեք: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

-Կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ մարզումներին, պարապմունքերը բաց չթողնել, լսել մարզչի խորհուրդները: Ցանկանում եմ նշել, որ իմ մարզիչըՀայաստանի վաստակավոր մարզիչ Ֆելիքս Ալիևն է, ում սաները մշտապես կանգնում են պատվո հարթակի առաջին աստիճաններին: Նա ինձ համար ոչ միայն մարզիչ է, այլև ծնող: Հպարտ եմ, որ նրա սանն եմ և խոնրահվում եմ նրա առաջ: Տաղանդավոր և փորձառու մարզիչ Ֆելիքս Ալիևի շնորհիվ եմ գրանցում այս հաջողությունները: Նրա ներդրումը մեծ է իմ կայացման և հաղթանակներ տոնելու գործում: Մարզիչս միշտ օգնում է ինձ ամեն հարցում, որպեսզի հասնեմ լավ արդյունքի և, ամենակարևորը, դառնամ լավ մարդ: Սպորտում ամենից շատ կարևորում եմ մարզչիս և հայրիկիս խորհուրդները:

Նշեմ, որ ամեն մի հաղթանակ ինձ տալիս է փորձ, որպեսզի վստահաբար առաջ շարժվեմ, չհուսահատվեմ և նորանոր բարձունքներ նվաճեմ: Մարզիկը պետք էհաղթի ինքն իրեն, որպեսզի հաղթի բոլորին: Հաղթանակներից հետոչպետք է մեծամտանալ: Հարկավոր է կրկնակի եռանդով ու նվիրված աշխատել և շարժվել առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: