Հայերեն   English   Русский  

Շվեյցարիան հանգստանում է. Սոլովյովը՝ Ղարաբաղի գեղեցկության մասին


  
դիտումներ: 1162

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Вести.FM»-ի եթերով հեռարձակվող «Ամբողջական շփում» ծրագրի շրջանակներում Սեմյոն Բաղդասարովի հետ հայկական հարցերը քննարկելիս պատմել է Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցի մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Եղել եմ Գանձասարում` զարմանալի, անիրական գեղեցկություն: Շինարարության տարեթիվը 1238թ.: Դա ուժի վայր է: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը զարմանալի գեղեցկություն ունի, Շվեյցարիան հանգստանում է», - ասել է Վլադիմիր Սոլովյովը:

Ռուսաստանցի լրագրողը և Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը քննարկել են նաև հայոց պատմությունը, մասնավորապես, Երուսաղեմում հայկական քրիստոնեական ժառանգությունը:

Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակած հաղորդաշարերից մեկի ընթացքում հայտարարել էր, որ Արցախն այն հողն է, որտեղ հայերը միշտ են ապրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: