Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի հետ սիրավեպի սկզբի մասին


  
դիտումներ: 1170

38-ամյա Քիմ Քարդաշյանը և 41-ամյա Քանյե Ուեսթն արդեն վեց տարի է միասին են (սակայն հեռուստաաստղն ու ռեփերն ամուսնացել են 2014թ. մայիսին): Վեն Ջոնսին տված վերջին հարցազրույցի ընթացքում Քիմը պատմել է, թե ինչպես է սկսվել ռեփերի հետ իր սիրավեպը և ինչ դժվարություններ են ստիպված եղել իրենք հաղթահարել: Գրում է Spletnik.ru-ն:

Քարդաշյանի խոսքերով՝ Քանյեի ծանոթները նրան խորհուրդ չեն տվել հանդիպել Քիմի հետ նրա մասնակցությամբ համացանցում տարածված սեքս տեսանյութի պատճառով:

«Մենք շատ դժվարություններ ենք միասին հաղթահարել: Մենք 15 տարի ճանաչում ենք միմյանց: Նա շատ բան է զոհաբերել հանուն ինձ: Նա մարտահրավեր նետեց ամբողջ աշխարհին: Երբ բոլորը նրան ասում էին, որ չի կարող հանդիպել մի աղջկա հետ, որը հայտնվել է էրոտիկ տեսանյութում, քանի որ դա կարող էր ազդել նրա կարիերայի վրա, սակայն նա չլսեց որևէ մեկին: Ես միշտ կգնահատեմ և կսիրեմ այն պատճառով, որ միշտ պաշտպանել է ինձ», - անկեղծացել է Քիմը:

Հիշեցնենք, որ 2003թ. համացանցում Քիմ Քարդաշյանի և նրա նախկին ընկերոջ՝ Ռեյ Ջեյի մասնակցությամբ սեքս տեսանյութ հայտնվեց: Ինչպես տարիներ անց պարզվեց, տեսանյութը պատահական չէր հայտնվել համացանցում, այլ հենց Քիմի ձեռքով՝ նրա իսկ մոր՝ Քրիս Ջենների պնդմամբ: Տեսանյութի հրապարակումից հետո Քիմը շատ սիրված դարձավ և սկսեց մեծ գումարներ վաստակել (իսկ պրագմատիկ Քրիսի հիմնական նպատակը հենց դա էր):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: