Հայերեն   English   Русский  

Harper's Bazaar Women of the Year մրցանակաբաշխության աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1184

Նախօրեին Լոնդոնում բրիտանական «Harper's Bazaar» ամսագիրը հայտնի կանանց հանձնել է իր ամենամյա Women of the Year մրցանակները: Ամսագրի սահմանած մրցանակներին արժանանում են անցյալ տարվա ընթացքում առավել մեծ հաջողություններ գրանցած ճանաչված կանայք: Գրում է Spletnik.ru-ն:

Արարողությանը ներկա են գտնվել Քիրա Նայթլին, Կայլի Մինոուգը, որը հերթական անգամ հանրությանը նոր ընկերոջ՝ Փոլ Սոլոմոնսի, հետ էր ներկայացել, Ամանդա Սեյֆրիդը, Լիլի Ջեյմսը և շատ այլ հայտնիներ:

Քիրա Նայթլին, որը մրցանակաբաշխությանը ներկայացել էր Givenchy նորաձևության տան նրբագեղ երկնագույն զգեստով, ևս այս տարի մրցանակի է արժանացել, քանի որ մի քանի ֆիլմերում է նկարահանվել, մասնակցել գովազդային արշավների և վերջերս զարդարել ամսագրի շապիկը:

Մրցանակաբաշխության ընթացքում բոլոր ներկաների ուշադրությանն արժանացել է 50-ամյա Կայլի Մինոուգը: Միջոցառման համար երգչուհին գեղեցիկ կազմվածքն ընդգծող փայլուն երեկոյան զգեստ էր ընտրել:

Մրցանակաբաշխությանը ոչ պակաս վառ կերպարով էր ներկայացել նաև բրիտանացի մոդել Ադվոա Աբոան, որը նախապատվություն էր տվել Mary Katrantzou ապրանքանիշի բազմերանգ զգեստին և վառ կապույտ գույնի նավակ կոշիկներին:

Кира Найтли

Кайли Миноуг

Кайли Миноуг и Пол Соломонс

Лили Джеймс

Аманда Сейфрид

Адвоа Абоа

Аризона Мьюз

Джемма Артертон





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: