Հայերեն   English   Русский  

Արքայազն Չարլզը կարող է Մեծ Բրիտանիայի թագավոր դառնալ. Daily Mail


  
դիտումներ: 330

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ը կարող է դիտարկել կառավարումն իր որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին հանձնելու հարցը՝ նրան ռեգենտ դարձնելով: Այդ մասին հայտնում է The Daily Mail պարբերականը՝ հղում անելով արքայական ընտանիքի մասին թագավորական թղթակից Ռոբերտ Ջոբսոնի «Չարլզ 70 տարեկանում. Մտորումներ, հույսեր և երազանքներ» նոր գրքին: Գրում է Gazeta.ru-ն:

Լրագրողը գրքում ենթադրում է, որ այդ իրադարձությունն արդեն երեք տարի անց կարող է տեղի ունենալ: Եթե արքայազն Չարլզը ռեգենտ դառնա, ապա կարող է կառավարել առանց պաշտոնապես թագավոր դառնալու: Սակայն գահից հրաժարվելու տարբերակն անգամ չի քննարկվում: Սակայն բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր սցենարներ են ուսումնասիրել:

Մեծ Բրիտանիայի թագուհուի Եղիսաբեթ II-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նա կարող է պաշտոնապես արքայազն Չարլզին փոխանցել արքայազն-ռեգենտի գործադիր իշխանությունները մինչև նրա մահը, որից հետո նա թագավոր կդառնա:

Սակայն պալատի ավագ անդամները պնդում են, որ արքայազն Չարլզն արդեն իսկ ստվերում փաստացի «արքայազն-ռեգենտ» է: Այս պահին աճող ծանրաբեռնվածության հետ կապված արքայազն Չարլզը աշխատում է օրական 14 ժամ և տարեկան երկրում և արտասահմանում մասնակցում ավելի քան 600 տարբեր միջոցառումների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: