Հայերեն   English   Русский  

Աշոտ Սմբատյանը նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ դեսպան


  
դիտումներ: 540

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,-ասված է հրամանագրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: