Հայերեն   English   Русский  

ՀՔԾ պետը չի պատրաստվում ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից


  
դիտումներ: 380

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի պատրաստվում իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովից:

Այդ մասին ՀՔԾ պետն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցներ եք անում, իսկ ինչ-որ մեկը գալիս ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել... Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը և ներողություն խնդրելու կոչեր են անում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սասուն Խաչատրյանը։
Հարցին, թե այսինքն՝ չի՞ պատրաստվում գաղտնալսված զրույցի ընթացքում արտահայտած մտքերի համար ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից, Սասուն Խաչատրյանն ասաց. «Իհարկե, չեմ պատրաստվում»։
Յուրի Խաչատուրովից հրապարակային ներողություն խնդրելու կոչով գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո հանդես էր եկել Խաչատուրովի որդին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: