Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը «Gift of life» հեղինակավոր մրցանակի է արժանացել


  
դիտումներ: 1873

Հայկական ծագումով ամերիկացի հեռուստաաստղ, դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը մարդկային կյանքեր փրկելու համար «Gift of life» հեղինակավոր մրցանակի է արժանացել: Գրում է Rusarminfo.ru-ն:

2016 թ.-ին Քարդաշյանն արյան քաղցկեղի հազվագյուտ տեսակ ունեցող սեֆարդ հրեայի կյանքը փրկելու նպատակով թվիթեր սոցիալական ցանցում մի քանի գրառում էր կատարել: Քիմի գրառումներից հետո Ադամի համար դոնոր էր հայտնաբերվել, սակայն ոսկրածուծի փոխպատվաստումը չփրկեց նրա կյանքը:

«Ես ապշել էի այն մարդկանց թվից, որոնք պատրաստ էին օգնել Ադամին: Ես ինքս միացել էի արշավին իմ զարմուհի Սյուզանի պատճառով, որը 18 տարեկանում պայքարում էր քաղցկեղի դեմ: Խնդիրը նմանատիպ էր՝ նա հայկական ծագում ունի, թեկնածուների ցանկն այնքան էլ մեծ չէր», - հայտարարել է Քարդաշյանը` մրցանակը ստանալիս:

«Gift of life» (Կյանքի պարգևը) Ֆլորիդայում ոսկրածուծի և ցողունային բջիջների դոնորային օրգանների պահպանման հանրային բանկ է: Այն օգնում է հազվադեպ հիվանդություններ ունեցող երեխաների և մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման գործընթացում:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ չի բացառում ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: