Հայերեն   English   Русский  

Ալեքսիս Օհանյանը պատմել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու ցանկության մասին


  
դիտումներ: 1664

Հայկական ծագումով ամերիկացի գործարար, Reddit սոցիալական ցանցի և «Initialized ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Quartz» թվային նորությունների թերթին տված հարցազրույցի շրջանակներում պատմել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես ցանկանում էի թեկնածությունս առաջադրել նախագահի պաշտոնում, բայց երկրի ամենաազդեցիկ մարդկանցից երկուսն ինձ ասացին, որ երկրին ուժեղ կանայք են հարկավոր այդ պաշտոնի համար, և եթե ես լուրջ փոփոխություններ եմ ուզում, ապա պետք է օգնեմ նրանց հաջողության հասնել և բարձր պաշտոններ զբաղեցնել», - հայտարարել է Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարևոր խորհուրդ է ստացել իր ավագ գործընկերներից:

Ձեռնարկատիրոջ խոսքերով՝ առաջնորդ լինել նշանակում է իմանալ և հասկանալ, թե երբ անհրաժեշտ է մարդկանց առաջնորդել և երբ անձամբ պատրաստ լինել նրանց հետևել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: