Հայերեն   English   Русский  

«Հերյուրանք է». Սամվել Բալասանյանը՝ ԱԺ ընտրություններին որդու մասնակցության մասին


  
դիտումներ: 1841

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, թե իր ավագ որդին՝ Միսակ Բալասանյանը պատրաստվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցել առաջիկա ընտրություններին: «Սա հերյուրանք է»-, նշել է Սամվել Բալասանյանը.

« Իմ որդին չի առաջադրվելու: Իմ որդին գործարար է, զբաղվում է բիզնեսով և որևէ անգամ նման խոսակցություն չի եղել», - ասել է Սամվել Բալասանյանը:

Եթե ոչ որդին, ապա Սամվել Բալասանյանն ինքը պատրաստվու՞մ է որևէ կուսակցության ռեյտինգային ցուցակով մասնակցել արտահերթ ընտրություններին հարցին, Բալասանյանը նշել է.

« Ես անկուսակցական եմ, ու մնալու եմ անկուսակցական, որևէ առաջարկություն չեմ ընդունել, որովհետև ես ավելի շատ մտահոգված եմ Գյումրիի խնդիրներով, քան Ազգային ժողովում աշխատելով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: