Հայերեն   English   Русский  

Կրեմլում պատմել են Պուտինի և Թրամփի կայանալիք հանդիպման մասին


  
դիտումներ: 543

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Փարիզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի կայանալիք հանդիպումը կարճ է լինելու: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Թրամփը և Պուտինը Փարիզում կարճատև բանակցություններ կանցկացնեն:

Նա նաև նշել է, որ երկու երկրների առաջնորդների հանգամանալից հանդիպումը տեղի կունենա G20 գագաթնաժողովի շրջանակներում:

Սակայն Ուշակովն ընդգծել է, որ G20- ի գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը
պատմել էր Պուտինի և Թրամփի մոտակա հանդիպման մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: