Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 1691

Լեգենդար հայ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և Խորհրդային Միության բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն մարզաշխարհի, այլև ողջ հայ ժողովրդի համար։

Բազմիցս նվաճելով անգերազանցելիի տիտղոսը՝ նա հաղթանակի ու հպարտության բերկրանք է պարգևել բոլորիս, զարմացրել ու հիացրել իր աներևակայելի կամքով և անկոտրում ուժով, փառահեղ հաջողություններով բարձրացրել Հայաստանի ու հայ ժողովրդի անունն աշխարհում։

Յուրի Վարդանյանն իր նպաստն է բերել ոչ միայն հայկական սպորտի զարգացմանը, այլև ներգրավվել է մեր երկրի հասարակական, քաղաքական ու պետական գործընթացներում՝ հատկապես վերջին տասնամյակում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ ՀՀ պետական կառավարման համակարգում։

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մարզիկի հարազատներին, ընկերներին, ողջ հայ ժողովրդին՝ կիսելով ծանր կորստի վիշտը։

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ

Վազգեն Մանուկյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: