Հայերեն   English   Русский  

​Փորձագետները գնահատել են առաջին շրջագայության ընթացքում Մեգան Մարքլի զգեստապահարանը


  
դիտումներ: 1788

Ինչպես հայտնի է, Մեգան Մարքլի և արքայազն Հարրի առաջին արքայական շրջագայությունը մեկնարկեց հոկտեմբերի 15-ին Սիդնեյ ժամանելուց հետո և ավարտվեց նախօրեին նորզելանդական Ռոտորուա քաղաքում: Գրում է Elle.ru-ն:

16 օրվա ընթացքում թագավորական զույգն այցելել է 4 պետություն և 76 միջոցառման մասնակցել, որոնք ակտիվորեն լուսաբանվել են ամբողջ աշխարհում տարբեր լրատվամիջոցների կողմից:

Հասարակության ուշադրությունն առաջին հերթին, իհարկե, Մեգանն է գրավել՝ կալիֆորնիացի գեղեցկուհին և արքայազն Հարրիի սիրելիին: Յուրաքանչյուր միջոցառման շրջանակներում Մեգանի նոր կերպարը ֆուրոր էր առաջացնում և համացանցում բուռն քննարկումների առիթ դառնում:

Վինձորի երկրպագուները Մեգանի կերպարները համեմատում էին արքայադուստր Դիանայի և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջին շրջագայության շրջանակներում ներկայացած կերպարների հետ: Հատկանշական է, որ նրանց առաջին շրջագայությունները ևս Օվկիանիայի երկրներից են մեկնարկել:

Իսկ այսօր արդեն արքայական փորձագետներն ու նորաձեւության քննադատները հաշվարկել են Սասեքսի դքսուհու զգեստապահարանի ընդհանուր արժեքը: Սկզբում The Daily Mail բրիտանական պարբերականը ենթադրել էր, որ Մեգանի հագուստների արժեքը 99,900 ֆունտ ստեռլինգ է կազմել (8,370,841 ռուբլի), սակայն իրականում նրա զգեստապահարանի վերջնական գինը 183, 366 ֆունտ ստեռլինգ է կազմել (15,586,110 ռուբլի):

Նշենք, որ Իռլանդիայի շրջագայության ժամանակ դքսուհու զգեստապահարանի ընդհանուր արժեքը զգալիորեն պակաս էր կազմել՝ 30,200 ֆունտ ստեռլինգ (2,567,000 ռուբլի):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: