Հայերեն   English   Русский  

Նրա քանդակները կյանք են առնում գունավոր պլաստիլինից


  
դիտումներ: 1459

Գեղանկարիչ Լևոն Աբրահամյանը պլաստիլինե տիկնիկների հեղինակ է: Անձև պլաստիլինից ստեղծում է հեքիաթի հերոսներ, դրանց լուսանկարներով գրքեր նկարազարդում նաև անիմացիոն մուլտֆիլմ նկարում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ և «ԱՅԲ» դպրոցներում ստեղծվել է մուլտիպլիկացիայի բաժին, որտեղ երեխաները ծանոթանում են այդ հետաքրքիր արվեստի գաղտնիքներին:

պլաստիլինե տիկնիկներ

Այս քանդակները կյանք են առնում գունավոր ու անձև պլաստիլինից: Մատների արանքից աստիճանաբար տեսանելի են դառնում հեքիաթների կերպարները: Հեքիաթի ու մուլտֆիլմի նկատմամբ իր հետաքրքրությունը գեղանկարիչ Լևոն Աբրահամյանը փորձել է արտահայտել այս հարմարվող ու բազմագույն նյութի միջոցով և դեռ տարիներ առաջ սկսել է ստեղծել հայկական հեքիաթի կերպարներ: Իրար հետևից ծնվել են հերոսներ, որոնց նկարազարդել է ու հրատարակել գրքի տեսքով:

Նրա խոսքով մտահաղացումը կար իրականացնելու պլաստիլինի նկարազարդումներ, որոնք կլինեն եռաչափ և գրքի վերջում կտանք այն մոդելները, որոնք երեխաները որոշ չափով հավանել են: Երեխային ծանոթացնել հայկական դասական հեղինակների և նաև մի փոքր յուրովի ներկայացնել, որ երեխան գնա դեպի գիրքը, գնա դեպի արվեստը, այսինքն` քանդակի, նկարի ոգևորություն առաջանա:

Պլաստիլինե կերպարներով հեքիաթի 4 գրքեր նկարազարդելուց հետո Լևոն Աբրահամյանը որոշել է դրանցով նաև անիմացիոն մուլտֆիլմ նկարել:

Բոլորին հայտնի `/Պոչատ աղվեսը/ հեքիաթն է: Ամբողջ պատմությունը՝ դրվագ առ դրվագ, նախ նկարվել է, հետո նկարահանվել: Ամեն ինչ չափազանց իրական է. կերպարներն ապրում են ձեռքով պատրաստված տներում, հագնում ձեռագործ հագուստներ: Միջավայրը նույնպես պլաստիլինից է: Հատուկ մեխանիզմի օգնությամբ կերպարները սկսում են քայլել, խոսել, շարժվել: Նրանց խոսեցնելու համար շուրթերի տասնյակ բացվածքներ են պատրաստել:

Գեղանկարչին խորհուրդներ էին տալիս կողքից եւ ասում, որ այս ամենը երեխաներին կարելի է տալ նաև մուլտի տեքսով: /Պոչատ աղվեսի/ վրա աշխատում ենք արդեն 2 տարի՝ ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ: /Պոչատ աղվեսը/ 10 րոպե է, բայց իրենք դա արել են ընդամենը 4 րոպեում:

Պլաստիլինե տիկնիկների հեղինակը դասընթացներ է վարել նաև ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում: Ծրագրի հաջողությամբ ոգևորված են /ԱՅԲ/-ում և /Մխիթար Սեբաստացի/ կրթահամալիրում: Այն ընդգրկել են իրենց ուսումնական ծրագրում:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: