Հայերեն   English   Русский  

​Աշխարհի քարտեզին կարող է նոր երկիր հայտնվել


  
դիտումներ: 1842

Վաղը՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, անկախության հանրքվե է անցկացվելու:

Տեղի բնակիչներին մի հարց է տրվելու. «Ուզո՞ւմ եք, որ Նոր Կալեդոնիան դառնա ինքնիշխան և անկախություն ձեռք բերի»:

Համաձայն հարցման արդյունքների՝ անկախությանը պատրաստ է կողմ քվեարկել տեղի բնակիչների մոտ 34 տոկոսը, մինչդեռ 66 տոկոսը ցանկանում է այսուհետև էլ մնալ Ֆրանսիայի կազմում: Ֆրանսիայի իշխանությունները նախօրեին հայտարարել են, որ կճանաչեն հանրաքվեի արդյունքները, ինչպիսին էլ որ լինեն:

Նոր Կալեդոնիան կղզեխումբ է, որ գտնվում է Ավստրալիայից արևելք, Վանուատուի և Ֆիջիի արանքում: Այդ կղզիները մտել են Ֆրանսիական կայսրության կազմը 1853 թ.:

1998 թվականից Նոր Կալեդոնիան հանդիսանում է Ֆրանսիայի հատուկ վարչա-տարածքային կազմավորում: Համաձայն Նումեյան համաձայնագրի, որ ստորագրվել է նույն թվականին, մինչև 2018 թվականը Նոր Կալեդոնիայում պետք է անցկացվի հանրաքվե տարածքի կարգավիճակի հարցով:

Ըստ 1998 թվականի պայմանագրի՝ առաջին հանրաքվեում անկախության կողմնակիցների պարտության դեպքում նրանք հնարավորություն կունենան մինչև 2022 թվականը կազմակերպելու ևս երկու նման հանրաքվե:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: