Հայերեն   English   Русский  

​ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ 8-ն անց կես գնար աղջիկ բռնաբարե՞ր՚. Գյումրիում փակել են դատախազության ճանապարհը, տեսանյութեր, լուսանկարներ


  
դիտումներ: 2416

2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

փակել էին Շիրակի մարզի դատախազության ճանապարհը

Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 28-ամյա երիտասարդի ընկերներն ու հարազատները արդարության պահանջով ու տղայի խափանման միջոց կալանքը փոխելու համար փակել էին Շիրակի մարզի դատախազության ճանապարհը:
https://www.youtube.com/watch?v=VBxkTL8mA2o&feature=youtu.be
Նշում էին՝ իրենց որդին անմեղ է, չի կատարել իրեն վերագրվող արարքը: Ավելին, երիտասարդը իր հարսանիքի արարողությանն է պատրաստվելիս եղել, դեկտեմբերի 8-ին կայանալու է հարսանիքը:
Նրա բարեկամների պնդմամբ, տղան նշյալ օրը մինչև ժամը 11:30-ի սահմանները տանը քնած է եղել, տանից դուրս է եկել միայն 12-ի սահմաններում:

-Ի՞նչ է, ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ 8-ն անց կես գնար աղջիկ բռնաբարե՞ր, - զայրացած նշում է տղայի քույրը:
Եղբայրը նույնպես, կատարվածը ֆիլմի սցենար է բնութագրում, վստահ է, իր եղբայրն անմեղ է, քանի որ, երբ ինքն առավոտյան 8:30-ին գնացել է աշխատանքի, եղբայրը դեռ քնած է եղել:

-Կամ ոնց կարող էր ասել՝ վայ դու վատ ես զգում, սպասի ջուր բերեմ ուշքի արի, նոր քեզ բռնաբարեմ, դա ինչ պատմություն է, - ասում է բռնաբարության փորձի համար մեղադրվողի եղբայրը:
Նրանք հանդիպել են նաև Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանին, ով երաշխավորել է օբյեկտիվ քննության ապահովումը: Դատախազը նշել է, խափանման միջոցը փոխելու համար պետք է ոչ թե ճանապարհ փակել, այլ գրավոր դիմել դատախազին: Փաստաբանը բարձրացրեց նաև երիտասարդի քերակատարողական հիմնարկում պահելու մասին հարցը, նշելով, թե մտավախություն ունեն, որ տղայի հետ վատ կվարվեն այնտեղ, հաշվի առնելով, թե նրան ինչ արարքի համար են մեղադրում: Դատախազը խոստացավ անձամբ միջամտել, որպեսզի մինչև գործի քննության ավարտը տղան լինի մեկուսարանում և չշփվի որևէ մեկի հետ:

Պարզվում է, 28-ամյա տղային մեղադրող ռուս կինը նախկինում ևս նման պատմության մեջ է հայտնվել.
https://www.youtube.com/watch?v=205IkkHxtzc

փակել էին Շիրակի մարզի դատախազության ճանապարհը

Այս անգամ էլ, ոստիկանությունում հայտարարություն տալիս նշել է՝ իր տուն մտնողին չի ճանաչում, փոխարենը ցույց է տվել ՙվոթսափ՚ հավելվածում գտնվող լուսանկար, որը պատկանել է այդ տղային: Այս գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ երիտասարդը կալանքի տակ է պահվում նախաքննության ընթացքում վկաների հարցաքննության ժամանակ չխոչընդոտելու հիմքով:






Մեկնաբանություններ - 1

Արա     04.11.2018 Սա ռուսների հերթական սադրանքն է, բայց շատ անհաջող սարքած։ Նախ ռուս կնոջ դեպքում բռնաբարության դեպք երբեւէ չի եղել ու չի էլ լինի այդպիսի հարցերում հենց իրենց բնույթի պատճառով։ Երկրորդ, ավելի հավանական է ռուս կնոջ վրեժի հանգամանքը. տղան մերժել է, սա էլ պատժում է։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: