Հայերեն   English   Русский  

Թուրքիայի քրդամետ կուսակցության 6000 անդամ բանտարկված է. ermenihaber.am


  
դիտումներ: 375

Թուրքիայում ուղիղ երկու տարի է, ինչ բանտում են գտնվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ կապակցությամբ քրդամետ կուսակցության ներկայիս համանախագահներ Փերվին Բուլդանը և Սեզայի Թեմելլին Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում տվյալներ են ներկայացրել, թե իրենց կուսակցությունից ինչքան մարդ է այժմ գտնվում թուրքական բանտերում։

«6.000 HDP-ական այժմ գտնվում է բանտում, որից 53-ը համաքաղաքապետ է։ Մեր ղեկավարած 96 քաղաքապետարանների վրա պետական կառավարիչներ են նշանակվել: Մենք այս ռեժիմին պետք է համապատասխան անվանում տանք: Այս ավտորիտար ռեժիմը ֆաշիստական է: Մեր ընկերների՝ բանտում գտնվելու պատճառը այս իշխանության կյանքը երկարաձգելու փորձն է»,-ասել է Փերվին Բուլդանը։

Հիշեցնենք, որ քրդամետ կուսակցության նկատմամբ վերջին տարիներին ճնշումներ են իրականացվում։ Կուսակցության մի շարք անդամներ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո կալանավորվել են։

Կալանավորված է նաև նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով մեղադրվելում է «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: