Հայերեն   English   Русский  

Սամվել Մայրապետյանին պահում են կալանքի տակ, որ ստիպեն գործարքի գնա. փաստաբան,տեսանյութ


  
դիտումներ: 941

Սամվել Մայրապետյանը կալանավորված է, սակայն որևէ քննչական գործողություն չի իրականացվում:

Սամվել Մայրապետյանը, ըստ փաստաբան Կարեն Բատիկյանի փաստաբանն անձամբ դատարանում երկու անգամ հայտարարել է, որ եթե քրեական գործի քննությամբ կհիմնավորվի իր՝ հանրային վտանգավոր արարք է կատարվել, բավարար ապացույցներ կլինեն, պատրաստ է պատասխան տալ։ Պատժի խնդիր չէ։

«Անձին, իմ պատկերացմամբ, ազատությունից զրկում են, որպեսզի ստիպեն ինչ-որ գործողություն կատարել։ Ենթադրվում է, որ գործողությունը վարբերում է ցուցմունք տալուն»,- ասում է փաստաբան Բատիկյանը։

Օրենքով արգելված է կալանավորել անձին՝ ցուցմունք կորզելու համար: Արդյո՞ք Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը չի փոխվում հենց այս նպատակով: Անձին պահում են կալանքի տակ, որ ստիպեն գործարքի գնա, սակայն չի նշվում, թե ինչ գործարք։

Հասարակական-քաղաքական գործիչների մեծ խումբ անձնական երաշխավորություն էին ներկայացրել, որը դատախազության կողմից մերժվել էր, մինչդեռ, օրինակ, «Սասնա Ծռեր» զինված խումբն ազատ արձակվեց ընդամենը մի քանի պատգամավորների անձնական միջնորդությամբ:

Գործ ունենք զանգովի՞, թե՝ ընտրովի արդարադատության հետ: Ինչո՞ւ Սամվել Մայրապետյանը պետք է մնա կալանավորված, եթե ծանր հանցագործություն կատարածներն անգամ անձնական միջնորդությամբ ազատ են արձակվում:

Կարեն Բատիկյանը դատախազին և քննիչին հարցադրում է արել՝ ներկայացնել ապացույց, որ Սամվել Մայրապետյանն ազատության մեջ մնալով կարող է թաքնվել արդարադատություն իրականացնող մարմնից, սակայն նման փաստարկներ չեն ներկայացվել։ Ընդ որում, Սամվել մայրապետյանն ինքնակամ է ներկայացել ՀՔԾ, ավելին՝ 20 րոպե սպասել է կառույցի մուտքի մոտ։

Ընդ որում, արգելանք են դրել նաև Մայրապետյանի հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների վրա։

Սամվել Մայրապետյանը Հայկական երկրորդ հեռուստաալիքի սեփականատերն է, և նա է ֆինանսավորում այս հեռուստաընկերության գործունեությունը։ Այժմ նրա բանկային հաշիվների վրա արգելանք է դրված, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման։ Սա, նշանակում է, որ իշխանությունը, հակառակ վարչապետի պնդման, թե երբեք մամուլն այսքան ազատ չի եղել, այլ քաղաքականություն է վարում։

Տեսանյութում Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի նկատառումներն են։

Հիշեցնենք՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 2-ին, այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սամվել Մայրապետյանին և առանձնազրույց ունեցել:

Սամվել Մայրապետյանը բարձրաձայնել է մի շարք խնդիրներ՝ կապված կալանքի հիմքերի բացակայության, առողջական վիճակի վատթարացման, գույքի բոլոր տեսակների և հաշիվների վրա առանց հիմքերի արգելանք դնելու հետ: Ըստ Սամվել Մայրապետյանի՝ իրեն կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, իսկ դատարանների որոշումներն անհիմն են:

Արման Թաթոյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Սամվել Մայրապետյանը, մասնավորապես նշել է, որ առողջական խնդիրների պատճառով ունի հատուկ սննդակարգի, բժշկական մշտական հսկողության ու խնամքի կարիք, ինչը քրեակատարողական հիմնարկի պայմաններում հնարավոր չէ ապահովել: Բացի այդ, լինելով Հ2 հեռուստաընկերության գլխավոր տնօրենը, այս պահին, ամբողջ ունեցվածքի վրա կալանք դնելու պատճառով, չի կարողանում լրացուցիչ ֆինանսավորել հեռուստաընկերությունը, ինչը կարող է հանգեցնել հեռուստաընկերության փակման:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նա կալանավորված է և մեղադրանքը չի ընդունում:






Մեկնաբանություններ - 1

Սահակ     06.11.2018 Անխիղճ են էտ քննիչները, թշնամիս դրանց ձեռքն ընկնի: Բայց ավելի անխիղճ ու անաստված գործ է մարդկանց հայրական ու պապական տները քանդելն ու իրենց փողոց շպրտելը: Ճիշտ կանի որ շուտ փափկի ու ամեն ինչը շարադրի: Այս դեպքում գուցե իր վիճակը կթեթեւացնեն:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: